ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.05.2015 16:13
Ծանոթին 10 րոպեով ավտոմեքենա վստահելու հետևանքները
Մայիսի 7-ին, ժամը 14.00-ին, 1976 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ իր ծանոթ Հակոբը ապրիլի 27-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ահարոնյան փողոցում նստել է իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել իրեն տեղափոխել Չարենցի փողոց, որտեղ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, 10 րոպեից վերադարձնելու պայմանով, վերցրել է ավտոմեքենան և հեռացել:
Նույն օրը Հակոբը ավտոմեքենան թողել է Կ. Ուլնեցու և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում` սրահից գողանալով հաշվիչ սարքը, բջջային հեռախոսի լիցքավորման սարքեր և էլեկտրական լամպեր` պատճառելով 43.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հակոբը 1973 թ. ծնված Հայկ Գ.-ն է, որը մայիսի 7-ին, ժամը 20.30-ին Ա. Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: