ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.01.2019 16:02
Թունավորվել են փայտի վառարանի ծխից
Հունվարի 21-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված Սուսաննա Զ.-ն, 2005 թ. ծնված Էլեն Դ.-ն, 2008 թ. ծնված Վահե Դ.-ն և 2017 թ. ծնված Մարի Դ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տանը, փայտ վառելու համար նախատեսված վառարանից ծուխ արձակվելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: