ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.12.2018 15:54
Ծառայությունից դուրս, բայց միշտ ծառայության մեջ. ոստիկանը կանխել է ծեծկռտուքը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ին սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններից մեկը, լինելով ծառայությունից դուրս, անձնական օգտագործման «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելով Մյասնիկյան գյուղից Հացիկ գյուղի ուղղությամբ՝ ճանապարհի աջակողմյան հատվածում նկատել է երկու քաղաքացիների, որոնցից մեկը մահակով հարվածներ էր հասցնում մյուսին՝ պատճառելով վնասվածք:
Նա անմիջապես մոտեցել և ներկայացել է որպես ոստիկանության ծառայող, միջամտել ու կանխել է ծեծկռտուքը, այնուհետև հարվածներ հասցնող քաղաքացու ձեռքից վերցնելով մահակը՝ նրան բերման է ենթարկել բաժին: Պարզվել է, որ նշված անձը 1959 թ. ծնված Սերգեյ Հ.-ն է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: