ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2019 18:44
Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1569422755,1024.jpeg)
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները բնապահպանական ոլորտում կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով կրկին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Համայնքային ոստիկանները Մարց գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 37-ամյա մի տղամարդու վարած «Գազ 66» բեռնատարը, որը բարձված է եղել շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ ծառերը հատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության տարածքում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։