ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.07.2014 11:40
Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Նոր Նորքի 9-րդ զանգվածի 29 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Խ.-ին, որը մայիսի 6-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
 Խափանման միջոցը` կալանք: 
Նարեկ Խ.-ն նախապատրաստված նյութերի հետ ներկայացվել է Մալաթիայի բաժին:

 
   
		





















































