ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2014 11:29
Ծանոթին իջեցրել էր ավտոմեքենայից` իր հետ տանելով նրա բաճկոնն ու հեռախոսը
Մարտի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1991 թ. ծնված Անդրանիկ Կ.-ից գողացել են բաճկոնն ու բջջային հեռախոսը:
Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 14.00-ին, իր ծանոթ Արթուրի հետ ավտոմեքենայով գնացել են Ներքին Չարբախ, որտեղ Արթուրը խաբեությամբ իրեն իջեցրել է մեքենայից ու հեռացել` իր հետ տանելով իր բաճկոնն ու բջջային հեռախոսը:
Ոստիկանության Շենգավիթի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը 1989 թ. ծնված Արտակ Զ.-ն է, որը, գողոնով հանդերձ, ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: