ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2019 16:39
Ծաղկալանջում տղամարդը պատահմամբ կրակել է իր ոտքին

Հունիսի 20-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան հոդի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Ծաղկալանջ գյուղի մի բնակիչ:
Ըստ հիվանդի հայտարարության՝ զենքը ծառին կախելիս կրակվել է ոտքին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, Ծաղկալանջ համայնքի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող հողատարածքում տղամարդը ցանկացել է ծառից կախել հանգուցյալ հորը պատկանող՝ 1963թ. արտադրության, «ԻԺ» տեսակի, 12 տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, սակայն պատահմամբ կրակել է իր ոտքին՝ ստանալով վնասվածք:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: