ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2014 11:09
Խրախուսանքներ ՀՀ ոստիկանության պետի կողմից
Բնակչության շրջանում պրոֆիլակտիկ-դաստիարակչական և քարոզչական ակտիվ աշխատանքներ կազմակերպելու, հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության հետ համագործակցելու համար, ինչպես նաև ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 23-րդ տարեդարձի՝ ՀՀ ոստիկանության պետի 12.09.2014 թ. հրամանով մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսական պարգևների:
- «Ոստիկանության փոխգնդապետ» կոչում է շնորհվել Հրաչիկ Մկրտիչի Բաբայանին (Շիրակի մարզ)
- «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվել են.
ա) ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Վարդան Ռոբերտի Մինասյանը,
բ) ոստիկանության պաշտոնաթող մայոր Վահագն Վոլոդիայի Գրիգորյանը,
գ) ոստիկանության պաշտոնաթող մայոր Արսեն Կոլյայի Սարգսյանը:
- Պաշտոնաթող մայոր Հրաչիկ Անդրանիկի Քարամյանը պարգևատրվել է հարյուր հազար դրամով: