ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2017 10:02
Խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Լյուքսեմբուրգի փողոցից

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ին, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայներ և նկատել, որ հրացանով կրակում են Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է 12 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ, իսկ ժամը 22.00-ին նշված շենքի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ս. Մ.-ին, որը ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: