ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.06.2019 17:20
Ոստիկանները բերման ենթարկեցին գնացքում խուլիգանություն անողին
Հունիսի 15-ին Լոռու մարզի Փամբակ-Շահալլի կայարանների միջև ընկած տեղանքում Երևան-Բաթումի գնացքում 47-ամյա մի տղամարդ հարբած վիճակում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել ուղևորների հասցին, քաշքշել նրանց: Գնացքում ծառայություն կատարող ոստիկանության ՊՊԳՎ Թումանյանի պահպանության բաժնի ծառայողները երկաթուղային Սանահին կայարանից, ժամը 20.50-ին, տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: