ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.01.2018 15:36
Խուլիգանություն Մյասնիկյան պողոտայում

Հունվարի 6-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, վիճաբանության կասկածանքով, ժամը 20.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Խաչիկ Խ.-ին, 1976 թ. ծնված Ազատ Դ.-ին և 1980 թ. ծնված Ռուդիկ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, նշված հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում նրանք վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում Ազատ Դ.-ն իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոց է արձակել` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Ազատ Դ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակը:
Կատարվում է քննություն: