ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.08.2019 10:53
Խուլիգանության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
«Կանեփ-կակաչ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 12-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել 30-ամյա Գարիկ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով: