ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2015 17:40
Խուզարկություն բնակարանում
Հունվարի 28-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1955 թ. ծնված Հովհաննես Կ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «ԱԿՄ» ինքնաձիգի 7 փամփշտատուփ` լիցքավորված 118 փամփուշտով, «ԱԿ-47» ինքնաձիգի փամփշտատուփ, «Սալյուտ ռակետայի» 9 փամփուշտ և տարբեր տրամաչափի 21 փամփուշտ:
Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: