ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.09.2019 14:55
Խոստովանեց ու ներկայացրեց գողոնը
Սեպտեմբերի 17-ին մի անհատ ձեռնարկատեր հայտնել է, որ խանութից գողացել են 87.500 դրամ արժողության մեկ փաթույթ հարթաթուղթ:
Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 54-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր: