ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.04.2019 17:12
Խոստովանել են բանջարեղենի խանութից կատարած գողությունը

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 13-ին, ժամը 15.30-ին, Արամի փողոցի 21 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 2000 թ. ծնված Ազատ Հ.-ին, իսկ ժամը 15.50-ին, Տիտոգրադյան փողոցից՝ 2002 թ. ծնված Ռ. Մ.-ին: Նրանք հայտնել են, որ ապրիլի 8-ին, ժամը 04.00-ին, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Ամիրյան փողոցում գտնվող բանջարեղենի խանութից գողացել են գումար:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: