ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.10.2018 14:16
Խոշտանգման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ալավերդիում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 4-ին, ժամը 18.50-ին, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Խաչիկ Ն.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ Կոմի հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 1-ին մասի (խոշտանգումը) մեղադրանքով: