ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.09.2014 17:23
Խոհանոցային դանակ, վիճաբանություն, վնասվածքներ…
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի և ՃՈ 1-ին գումարտակի 4-րդ դասակի ծառայողները Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտյոմ Լ.-ին, որի ճակատի ու մարմնի տարբեր մասերում առկա են եղել կտրած-ծակած վերքեր:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ:
Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Հնձար Լ.-ն և հայտնել, որ «ֆիզիկայի ինստիտուտի» տարածքում իրեն վնասվածքը պատճառել է անհայտ անձը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արտյոմ Լ.-ն և Հնձար Լ.-ն վնասվածքները ստացել են Հալաբյան փողոցում միմյանց հետ վիճաբանելիս:
Նրանք հրաժարվել են հաղորդում և բացատրություն տալուց:
Կատարվում է հետաքննություն: