ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.10.2017 10:30
Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Ներքին անվտանգության վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Հայկանուշ Հ.-ն, որը հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: