ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2018 10:43
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Նուբարաշենում

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 27-ին, ժամը 04.15-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 5 շենքի մոտից Նուբարաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Համբարձում Մ.-ին, որը 2017 թ. մայիսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: