ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2018 11:13
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը` Խորենացի փողոցում

Հունվարի 11-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Խորենացի փողոցի թիվ 172 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2017թ. հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: