ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2019 11:07
Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Կապանում

Ոստիկանության Մալաթիայի բաժնից ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 6-ին, ժամը 17.55-ին, Կապան քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Էդվարդ Կ.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: