ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2015 11:43
Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Զովք գյուղում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 9-ին, ժամը 12.10-ին, Կոտայքի մարզի Զովք գյուղի 7-րդ փողոցի 3 շենքից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արսեն Մ.-ն, ով հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: