ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2019 17:30
Խաչիկ գյուղի բնակիչը որսորդական հրացան է հանձնել ոստիկանություն
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 29-ին, ժամը 14.30-ին, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի 50-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 20 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը իրենց առանձնատանը կից թոնրատանը մաքրման աշխատանքներ կատարելիս, և այն պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է ԴՁՓ:
Նախապատրաստվում են նյութեր: