ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.02.2018 17:33
Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվեց
Փետրվարի 1-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ` «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, և «աջ և ձախ ճակատային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ 37-ամյա տղամարդ:
Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Խանջյան փողոցի վերոնշյալ հասցեի մոտ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածել է եղբորը և ձեռքերով` իր դեմքին:
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: 1978 թ. ծնված Վարդան Գ.-ն Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Վարդան Գ.-ն ձերբակալվել է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: