ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.08.2019 16:12
Խանութից կատարված գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 26-ին, ժամը 18.50-ին, Շենգավիթի քրեական հետախույզներն ու ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մի առևտրի կենտրոնից բերման են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարատեսակ 13 հագուստ և մեկ զույգ կոշիկ:
Նա հայտնել է, որ իրերը գողացել է առևտրի կենտրոնի մի խանութից:
Գողոնն առգրավված է, նախապատրաստվում են նյութեր: