ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.10.2018 15:32
Խանութից բջջային հեռախոսներ էին գողացել. կասկածյալը հայտնաբերվեց
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 23-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 144/6 հասցեում գտնվող խանութ-սրահում, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գողացել են իր մայրիկի՝ 1971 թ. ծնված Սուսաննա Հ.-ի «Այֆոն 7» և «ԶՏԵ» բջջային հեռախոսները:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ Սարի թաղի 18-րդ փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: