ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2019 15:23
Խանութից գողություն կատարողը հայտնաբերվեց
Փետրվարի 13-ին, ժամը 3-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գիշերային ծառայության ժամանակ, Վեդի քաղաքից դեպի Նոր Ուղի գյուղ ճանապարհին, հայտնաբերել են առանց համարանիշի «Մերսեդես Ց 180» մեքենա: Վարորդը և ուղևորուհին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:
Պարզվել է, որ վարորդը՝ 1996 թվականին ծնված Տիգրան Մ.-ն, նույն օրը, ժամը 3-ն անց 15-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Շաղափ գյուղի Վ.Սարգսյան փողոցի խանութներից մեկի դուռը, մտել ներս և գողացել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, հեռուստացույց և այլ իրեր:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: