ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.02.2014 15:51
Խանութից կատարված գողությունները բացահայտվեցին
Փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արա Ջ.-ին, 1979 թ. ծնված Հրաչ Ե.-ին և 1984 թ. ծնված Էդվարդ Խ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արա Ջ.-ն 2013 թ. նոյեմբերին, հարմարեցված բանալիով 2 անգամ բացել և մտել է Վաղարշապատ քաղաքի Հոկտեմբեր փողոցի թիվ 111/1 հասցեում գտնվող խանութ և գողացել 100.000 դրամ, իսկ 2013 թ. դեկտեմբերին նա համաձայնության գալով Հրաչ Ե.-ի հետ, հարմարեցված բանալիով դարձյալ 2 անգամ բացել և մտել են նույն խանութ ու գողացել 32 պարկ ալյուր և 1 պարկ անասնակեր` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: