ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.11.2014 09:59
Խանութից կատարված գողության հետքերով
Օրերս ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում գործող խանութներից մեկի ցուցափեղկից գողացել են բջջային հեռախոս:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն, որը խոստովանել է հանցանքը։
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոսը:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: