ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 15:15
Խանութի ցուցափեղկից կատարված գողությունը բացահայտվեց
Օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 24-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.50-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում գտնվող խանութի ցուցափեղկից գողացել են իր «Samsung Galaxy A30» մոդելի բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի 30-ամյա մի բնակիչ: Նա սեպտեմբերի 22-ին հայտնաբերվել և ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է: