ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.07.2019 19:14
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Լոռու մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը:
Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես նաև դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 30.07.2019 թ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել մարզի բնակիչների ընդունելություն:
Ընդունելության համար Լոռու մարզի բնակիչները 30.07.2019 թ. ժամը 12:00-ից սկսած կարող են ներկայանալ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 1/1 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության վարչական շենք:
Ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել՝ զանգահարելով 011-57-45-43 հեռախոսահամարով: