ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2019 15:03
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Լոռու մարզում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 16-ին, ժամը 15.30-ին, Լոռու մարզի Գոգավան գյուղից ոստիկանության Տաշիրի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գագիկ Մ.-ին, որը 2019թ. մարտի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: