ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.01.2018 10:56
Լենինգրադյան փողոցից բերման ենթարկվեց 55-ամյա կին

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 25-ին, ժամը 18.45-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Լիլիա Ս.-ին, որը 2017թ. հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: