ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.11.2017 12:37
Հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վետերանների խորհրդի անդամների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 11.30-ին, Ավանի Քուչակ թաղամասի 20 շենքից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն, որը 2006 թվականից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ԼՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի մեղադրանքով: