ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.05.2017 12:00
Հետախուզվող՝ Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների և ՀՀ-ում ու Իսպանիայի Թագավորությունում Ինտերպոլի ԱԿԲ-ների հետ համագործակցության արդյունքում՝ 2016 թ. հունիսի 17-ին Իսպանիայում հայտնաբերել և կալանավորել, իսկ 2017թ. մայիսի 17-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Սոսո Խ.-ն, որը 2014 թ. մայիսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: