ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.06.2015 11:48
Իրողությունը պարզվեց. ծառից վայր չէր ընկել
Հունիսի 13-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնից Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ակնակապճի շրջանի կապտուկ, քթի կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վրաստանի քաղաքացի, 1996 թ. ծնված Արտակ Թ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է իրենց բակում` ծառից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի ճանապարհին, վիճաբանության ժամանակ, 1999 թ. ծնված Էդգար Մ.-ն բռունցքով հարվածել է Արտակ Թ.-ի քթին` պատճառելով վնասվածք:
Էդգար Մ.-ն հրավիրվել է ոստիկանության Մեծամորի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: