ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2015 12:22
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ Հայաստան է վերադարձել խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ ՀՀ է վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին տեղափոխվել 1985 թ. ծնված Արմեն Մ.-ն, ով հունիսի 30-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Հետախուզվողը հանձնվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին: