ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.12.2014 11:28
Ոստիկանները պարզեցին իրողությունը
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 23.30-ին, «որովայնի առաջնային պատի ձախ կողմնային շրջանի ծակած կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է լվացքի մեքենայի շարժիչը մասնատելու ժամանակ` պտուտակահանով անզգուշաբար վնասելով իրեն:
Համաձայն դատաբժշկական փորձագետի եզրակացության` Արման Կ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` բացառելով մարմնական վնասվածքի ստանալը վերոգրյալ պայմաններում:
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի վերջնամասում 1984 թ. ծնված Ռաֆիկ Բ.-ն ծալովի դանակով հարվածել է Արման Կ.-ի որովայնին և պատճառել վնասվածքը:
Ռաֆիկ Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Հետաքննությունը շարունակվում է: