ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.11.2012 12:33
Իրողությունը պարզվեց. վայր չէր ընկել
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.45-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Ջուլիետա Մ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքները ստացել է աստիճաններից վայր ընկնելիս:
Ոստիկանները պարզել են, որ աղջիկը վնասվածքները ստացել է նշված օրը, ժաքմը 16.00-ի սահմաններում, Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում՝ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Վարորդի տվյալները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժին: