ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2014 12:01
Իրազեկում ոստիկանությանը` 2009 թ.-ից հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ` հետագա պատիժը կրելու համար
ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿ վարչությունից ոստիկանության Շենգավիթի բաժնում գրություն է ստացվել, որ 2009 թ. նոյեմբերի 13-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1966 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը պատիժը կրում էր ՌԴ-ում, ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /թմրանյութ պահելու/, Մոսկվայից տեղափոխվել է ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ` հետագա պատիժը կրելու համար: