ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.10.2014 10:28
Ներկայացրել է հանգուցյալ հորը պատկանող հրացանն ու խնդրել օրինականացնել իր անվամբ
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Սուրեն Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի որսորդական, երկփողանի ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Միևնույն ժամանակ՝ նա խնդրել է նշված հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: