ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2019 10:52
Իսրայելի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվեց օդանավակայանում
Մայիսի 6-ին, ժամը 08.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թելավիվ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի 43-ամյա Սամիր Թեյմուրի Ռզաևը, որը 2018թ. օգոստոսի 20-ից ՌԴ Մոսկվայի ՆԳՆ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 191 հոդվածի (թանկարժեք մետաղների, բնական ոսկեգործության կամ մարգարիտների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասի մեղադրանքով: