ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.04.2019 14:26
Իջևանում կատարված կողոպուտը բացահայտվեց
Ապրիլի 5-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Իջևանի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 17.15-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության փողոցի ուղղությամբ քայլելու ընթացքում անհայտ անձը իր ձեռքից հափշտակել է դրամանպանակը, որի մեջ եղել է 510.000 դրամ, 1 ոսկյա մատանի, բանկային և զեղչի քարտեր:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ապրիլի 7-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և Տավուշի քննչական վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1994 թ. ծնված Սուրեն Ա.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Հափշտակվածը մասամբ հայտնաբերվել է:
Սուրեն Ա.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: