ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2018 11:36
Իջևանի ոստիկանները գողության համար հետախուզվողին հայտնաբերեցին

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 18.50-ին, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Մանյա Գ.-ն, որը նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: