ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.12.2014 12:44
Ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Լիսինյան փողոցում, ժամացույցի հին գործարանի դիմացի աղբամանի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՏՕԶ» տիպի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ և 7,62 մմ տրամաչափի 200 փամփուշտ` ժապավենով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: