ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2018 16:00
Ընկերոջ ինքնաձիգը ոստիկանություն էր բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտական զենքը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար: Իսկ եթե պատերազմական վիճակ չէ, ու զենքն էլ տանն է` դժվար է ասել, թե մի օր որ ուղղությամբ կկրակի:
Սեպտեմբերի 20-ին, այս փաստն անհանգստացրել էր Գյուրմրիի մի բնակչի, ու նա, ականջալուր ոստիկանության Կումայրիի բաժնի և «Շիրակի» օդանավակայանի բաժանմունքի ծառայողների հորդորներին, նույն օրը կամավոր ոստիկանություն էր բերել գործարանային համարը ջնջված «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` դատարկ պահունակով, և 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ըստ քաղաքացու հայտարարության` հանգուցյալ ընկերոջ զենքն է, որը ձեռք էր բերել Արցախյան ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, ինքն էլ գիտակցելով վտանգավորության աստիճանը, տանը պահել չի ցանկանում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք. քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: