Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.05.2013 15:02
ԻՆՏԵՐՊՈԼԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 42-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
2013 թ. մայիսի 14-ից 16-ը Բուդապեշտում (Հունգարիայի Հանրապետություն) կայացավ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսը: Ընդհանուր առմամբ Կոնֆերանսին մասնակցել են Եվրոպական տարածաշրջանի 48 անդամ երկրների ոստիկանության և իրավապահ մարմինների ու 7 միջազգային կազմակերպությունների 128 պատվիրակներ: Որպես դիտորդ մասնակցում էին Միգրացիայի միջազգային կազմակերպության, Եվրոպոլի, Ոստիկանության եվրոպական քոլեջի, Բալթյան տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքային խմբի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կոսովոյում ՄԱԿ-ի վարչարարության ժամանակավոր հանձնաժողով և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին, ինչպես նաև Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը:
Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսը հանդիսանում է կազմակերպության կարևորագույն միջոցառումը Գլխավոր ասամբլեայից հետո, իսկ 42-րդ կոնֆերանսի առանձնահատկությունը մյուսների համեմատ կայանում է նրանում, որ այն նպատակաուղղված էր եվրոպական տարածաշրջանում 2014-2016 թթ. ընթացքում Ինտերպոլի զարգացման ռազմավարության վրա:
Բացի այդ կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների, մասնավորապես, կիբերհանցավորության, ապօրինի միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման և հանցավորության ազգային ու միջազգային մակարդակով դրսևորման այլ վտանգավոր ձևերի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությանը:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին և Հունգարիայի ներքին գործերի նախարար Սանդոր Պինտերը:
Բացման արարողությունից և բարձրաստիճան պաշտոնյաների ելույթից հետո կոնֆերանսի մասնակիցները հաստատեցին օրակարգը, որտեղ ընդգրկված էին քննարկման համար ռազմավարական, օպերատիվ և ղեկավարման բնագավառների մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես`
- 41-րդ կոնֆերանսին ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը,
- Ինտերպոլի կիբերհանցավորության դեմ պայքարի միջոցները և առկա ձեռքբերումները,
- Ինտերպոլ-Եվրոպոլ համագործակցության զարգացումները,
- Ինտերպոլի ռազմավարությունը եվրոպական տարածաշրջանում 2014-2016 թթ. համար,
- Մշակութային ժառանգության պահպանության համակարգը,
- Լիարժեք փոխգործակցություն Եվրոպայում,
- Ինտերպոլի աջակցությունը նշանակալի իրադարձություններին,
- Աջակցություն փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզման բնագավառում,
- Երեխաների սեռական շահագործումը,
- Ոստիկանական տեղեկատվության պաշտպանությունը և փոխանակումը,
- Եվրոպոլի գործունեությունը դրամանենգության դեմ պայքարում,
և այլ կարևոր հարցեր:
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ, շնորհանդեսներ, նյութեր, ինչպես նաև դրանց շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Ներկայումս Ինտերպոլը անդամ երկրների ոստիկանություններին տրամադրում է ծառայությունների լայն հնարավորություններ օգտվելու Գլխավոր քարտուղարության տվյալների պահոցներից օպերատիվ վերլուծության, ինչպես նաև ոստիկանական և իրավապահ մյուս մարմինների համար հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկատվությունից: Հատկապես կարևոր է անդրազգային հանցավորության դեմ պայքարի համար Ինտերպոլի տվյալների պահոցների կիրառումը և ազգային ոստիկանական ծառայություններին Ինտերպոլի համաշխարհային հեռահաղորդակցման I-24/7 համակարգ մուտք տրամադրելու հնարավորությունը:
Կազմակերպության եվրոպական կոմիտեում ռոտացիայի կարգով ժամկետը լրացած պատվիրակների թափուր տեղերը լրացնելու համար Եվրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսի կողմից ընտրվեցին Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի Պետության ներկայացուցիչները:
Կոնֆերանսի ընթացքում քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին հետևյալ առաջարկությունները`
- Ինտերպոլի ապօրինի զենք-զինամթերքի հաշվառման և դրանց հայտնաբերման համակարգի համալրումը և օգտագործումը,
- Ինտերպոլի 2014-2016թթ. ռազմավարությունը եվրոպական տարածաշրջանի համար,
- Հափշտակված ավանդների վերադարձմանն ուղղված միջազգային գործողությունների խթանումը,
- Ինտերպոլի համագործակցության խթանումը Եվրոպոլի հետ կիբերհանցավորության դեմ պայքարում,
- Ոստիկանական միջազգային համագործակցության ամրապնդումը ոստիկանական տեղեկատվական համակարգերի միջև օպերատիվության զարգացման միջոցով:
ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ քննարկումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Նոբլի, Գործադիր կոմիտեի նախագահ Բալեստրազիի, Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, Գերմանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների և ոստիկանական ծառայությունների ներկայացուցիչների հետ:
2013 թ. Եվրոպական տարածաշրջանային 43-րդ կոնֆերանսը կանցկացվի Ռումինիայի Հանրապետությունում:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ