ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2014 16:15
Ոստիկանությունում լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ներկայացվեց այս տարվա 9 ամիսներին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կատարած աշխատանքը
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը լրագրողներին ներկայացրեց այս տարվա ինն ամիսներին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կատարած աշխատանքը:
2014 թ. ինն ամիսներին ԱԿԲ-ի կողմից ստացվել եւ առաքվել է 25 հազարից ավելի փաստաթուղթ: Հեռահաղորդակցման հատուկ համակարգի միջոցով ստացվել եւ մշակվել է 67430 տեղեկատվական միավոր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս տարվա ինն ամիսներին Ինտերպոլի անդամ երկրներում պարզվել է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 95 անձանց գտնվելու վայրը, որոնցից 66-ը ձերբակալվել են, 13-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի:
Միջոցառումներ են ձեռնարկվում Ինտերպոլի անդամ երկրների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 381 ՀՀ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 31 անձ:
Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող 53 անձ է հայտնաբերվել:
Հայտնաբերվել է Ինտերպոլի անդամ երկրներում հափշտակված 9 ավտոմեքենա:
Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարվել մեր երկրի տարածքում հափշտակված 47 մշակութային առարկաների նկատմամբ:
Արա Ֆիդանյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: