ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.09.2014 12:07
Ի ԼՐՈՒՄՆ «Սպանության փորձ Իջևանում» հաղորդման
Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.30-ին, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճարանում 1961 թ. ծնված Աղվան Մ.-ն և նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, իր և աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ անհիմն վիճաբանության մեջ են մտել, հայհոյել, իսկ Էդգար Մ.-ն գարեջրի շշով հարվածել է իր պարանոցին և փորձել դանակահարել:
Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին:
Աղվան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: