ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.05.2013 18:00
Ի գիտություն լրագրողների
Մայիսի 23-ին, ժամը 11.00-ին, ճանապարհային ոստիկանության վարչական շենքում տեղի կունենա ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 10.50-ը:
Հասցեն` Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9, ճանապարհային ոստիկանության վարչական շենք: